PHILIPMORRISОформление интерьеров

ՊՐԻՆՏ ՔԸՆԹՐՈԼ ՏՊԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ

© ՊՐԻՆՏ ՔԸՆԹՐՈԼ ՍՊԸ  2002

Քարթրիջների լիցքավորում - ԳՆԱՑՈՒՑԱԿ
Առաջարկելով ցածր գին՝ մենք ապահովում են գերազանց որակ

     Քարթրիջների լիցքավորման և տպիչ սարքերի սպասարկման առանձնահատկություններց ու բազմազանությունից ելնելով մենք մշակել ենք երկու տեսակի գնային առաջարկներ՝ Երաշխիքային և Ստանդարտ:

         Ստանդարտ սպասարկում     Ստանդարտ սպասարկումը իր մեջ ներառում է տպիչ սարքերի և քարթրիջների սպասարկման ամբողջական փաթեթ, և յուրաքանչյուր ծառայություն ունի իր առանձնացված արժեքը: Ստանդարտ գնային առաջարկը հարմար է ոչ շատ մեծ տպաքանակության համար, քանի որ քիչ տպաքանակի դեպքում քարթրիջի և տպիչի դետալները ավելի դանդաղ են մաշվում և դրանց փոխարինումը չի լինում հաճախակի և չի առաջացնում հավելյալ ծախսեր: Այս գնային առաջարկո հարմար է փոքր կազմակերպությունների և անհատների համար: Ստանդարտ սպասարկման ժամանակ քարթրիջի լիցքավորման արժեքը տատանվում է 1000-ից 5000 ՀՀ դրամի սահմանում՝ ներառյալ ԱԱՀ-ն:

         Երաշխիքային սպասարկում     Երաշխիքային սպասարկումը իր հերթին առանձնացված է երկու մասի՝ Երաշխիքային և Ամբողջական Երաշխիքային սպասարկում:       Երաշխիքային սպասարկումը վերաբերվում է միայն լազերային քարթրիջների սպասարկմանը: Այս գնային փաթեթը ներկայացնում է ֆիքսված գին և վճարվում է միայն քարթրիջի լիցքավորման դեպքում, քարթրիջի դետալների փոփոխման և պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման ժամանակ չեն առաջացնում հավելյալ ծախսեր: Այսինքն հաճախորդը վճարում է միայն քարթրիջի լիցքավորման համար, եթե նույնիսկ քարթրիջը ունի փոխարինման կարիք: Երաշխիքային սպասարկման ժամանակ քարթրիջի լիցքավորման արժեքը 5000-ից 8000 ՀՀ դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն:      Ամբողջական Երաշխիքային սպասարկումը վերաբերվում է լազերային քարթրիջներին և տպիչներին: Այս գնային փաթեթը նման է Երաշխիքային սպասարկման փաթեթին միայն այն տարբերությամբ, որ իր մեջ ներառում է նաև տպիչ սարքի մաշվող դետալների երաշխիքային փոխարինումը նորերով: Ինչպես Երաշխիքային սպասարկման դեպքում, այս փաթեթի դեպքում հաճախորդը վճարում է միայն լիցքավորման դեպքում: Ամբողջական Երաշխիքային սպասարկման արժեքը տատանվում է 5500-ից 9000 ՀՀ դրամի սահմաններում՝ ներառյալ ԱԱՀ-ն:      Երաշխիքային սպասարկման փաթեթները հարմար են մեծ տպաքանակ ունեցող կազմակերպություններին: Մեծ տպաքանակի դեպքում քարթրիջի և տպիչ սարքի դետալները ավելի հաճախակի են փոխարինվում և Ստանդարտ փաթեթի դեպքում առաջացնում են հավելյալ ծախսեր, իսկ Երաշխիքային սպասարկման ժամանակ այդ ծախսերը ուղղակի բացակայում են:

1315582004668 1294504998279

Կապ

1315582000178 1315582002363 1315582003553

Գլխավոր

Գլխավոր

Գնացուցակ

Մեր մասին

Ծառայություններ

Կապ


Как создать сайт